1931

փետրվարի 14 - Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների յոթերորդ համագումարը:

հունվարի 3 - Երևանում տեղի ունեցավ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հանդիսավոր բացումը:

հունվարի 17 - Բացվեց  ՀԿ(բ)Կ ութերորդ համագումարը:

փետրվարի 23
- Երևանում լույս տեսավ Հայաստանի սովետական գրողների ֆեդերացիայի օրգան “Գրական թերթի” առաջին համարը:

ապրիլի 9 - Կազմակերպվեցին Հայաստանի սովետական գյուղերի միությունը, Սովետական Հայաստանի երաժիշտների միությունը, սովետական նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և սովետական ճարտարապետների միությունը:

նոյեմբերի 5 - Տեղի ունեցավ Երևանի երկրորդ հիդրոկայանի գործարկումը:

նոյեմբերի 7 - Բացվեց Մինջևան-Ղափան երկաթուղին:

նոյեմբերի 15 - Տեղի ունեցավ Ձորագէսի հանդիսավոր գործարկումը:

 

1933

հունվարի 12 - Գործարկվեց Երևանի տրամվայը:

հունվարի 20 - Տեղի ունեցավ ՀՍՍՀ պետական օպերայի հանդիսավոր բացումը:

նոյեմբերի 29 - Գործարկվեցին Կիրովականի քիմիական կոմբինատը և Դավալուի (Արարատ) ցեմենտի գործարանը:

 

1934

հունվարի 10 - Երևանում բացվեց  ՀԿ(բ)Կ իններորդ համագումարը:

հունվարի 15 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների յոթերորդ համագումարը:

հունվարի 27 - Բացվեց ՀամԿ(բ)Կ տասնյոթերորդ համագումարը:

հուլիսի 12 - Լույս տեսավ ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀՍՍՀ Կենտգործկոմի օրգան “Կոմունիստ” թերթի առաջին համարը:

օգոստոսի 1 - Բացվեց Հայաստանի սովետական գրողների առաջին համագումարը:

սեպտեմբերի 6 - Տեղի ունեցավ Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկայի հանդիսավոր բացումը:

նոյեմբերի 5 - Բացվեց Լենինականի մանկավարժական ինստիտուտը:

նոյեմբերի 29 - Գործարկվեց Երևան-Քանաքեռ երկաթգիծը:

 

1935

հունվարի 10 - Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների ութերորդ համագումարը:

մայիս - Էկրան բարձրացավ “Պեպո” առաջին հայկական հնչուն կինոնկարը:

հունիսի 19 - Երևանում բացվեց ՀՍՍՀ պետական պատմական թանգարանը:

հուլիսի 14 - Տեղի ունեցավ ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (Արմֆանի) հանդիսավոր հիմնադրունը:

 

1936

նոյեմբերի 19 - Բացվեց ՀՍՍՀ սովետների իններորդ արտակարգ համագումարը:

դեկտեմբերի 5 - ՍՍՀՄ սովետների ութերորդ արտակարգ համագումարը հաստատեց ՍՍՀՄ նոր սահմանադրությունը:

դեկտեմբերի 5 - Շարք մտավ Քանաքեռէկը:

 

1937

մարտի 23 - ՀՍՍՀ սովետների իններորդ համագումարը հաստատեց Հայկական ՍՍՀ նոր սահմանադրությունը:

մայիսի 26 - Բացվեց  ՀԿ(բ)Կ տասներորդ համագումարը:

նոյեմբերի 15 - Տեղի ունեցավ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում:

դեկտեմբերի 17 - Տեղի ունեցավ ՍՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի ընտրությունները:

 

1938

հունիսի 2 - Բացվեց  ՀԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը:

հունիսի 12 - Տեղի ունեցավ Հայկական ՍՍՀ առաջին գումարման Գերագույն սովետի ընտրությունները:

հուլիսի 12 - Բացվեց ՀՍՍՀ առաջին գումարման Գերագույն սովետի առաջին նստաշրջանը:

 

1939

փետրվարի 26 - Բացվեց  ՀԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը:

մարտի 10 - Բացվեց ՀամԿ(բ)Կ տասնութերորդ համագումարը:

սեպտեմբերի 15 - Սկսվեց “Սասունցի Դավիթ” էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը:

հոկտեմբերի 20 - Մոսկվայում բացվեց հայկական արվեստի տասնօրյակը:

 

1940

մարտի 11 - Բացվեց  ՀԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը:

մարտ - Շահագործման հանձնվեց Երևանի Ս.Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը:

նոյեմբերի 24 - Տեղի ունեցավ Վ.Ի. Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում:

 

1941

մայիսի 10 - Մոսկվայում սկսվեց հայ գրականության տասնօրյակը:

մայիսի 25 - Տեղի ունեցավ Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի հանդիսավոր բացումը:

հունիսի 22 - Ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Սովետական միության վրա: Սկսվեց սովետական ժողովրդի Հայրենական մեծ պատերազմը:

հուլիսի  7– Երևանում տեղի ունեցավ մտավորականության հակաֆաշիստական միտինգ:

օգոստոսի 17 - Հրապարակվեց Սովետական Հայաստանի գիտության, արվեստի ու գրականության մի խումբ աչքի ընկնող գործիչների դիմումը արտասահմանյան երկրների բոլոր հայերին` ֆաշիզմի դեմ պայքարելու համար:

օգոստոսի 25 - “Պրավդա”-ում լույս տեսավ առաջնորդող հոդված “Հայ ժողովուրդը Սովետական Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է” վերնագրով:

դեկտեմբեր - Երևանում կազմակերպվեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան` գնդապետ Ս. Զաքարյանի հրամանատարությամբ:

 

1942

հունվար - Կերչի թերակղզում, մարտական իրադրության մեջ, ձևավորվեց 390-րդ հայկական դիվիզիան գնդապետ Ս. Զաքյանի հրամանատարությամբ: Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան, համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, վերանվանվեց Հայկական դիվիզիա` Ա.Վասիլյանի հրամանատարությամբ:

հունվար – Հրատարակվեց  «Մարտական գրոհ» առաջին ռազմաճակատային հայերեն թերթը Ղրիմում:

մարտի 21– Երևանում մահացավ բանաստեղծ Վահան Միրաքյանը (ծնվ. 1866 թվականին):

ապրիլ - Հայաստանում ձևավորվեց 408-րդ հայկական հրաձգային դիվիզիան:

օգոստոս – Երևանից ռազմաճակատ մեկնեց 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան:

օգոստոսի 23
– Թբիլիսիում գումարվում է Անդրոկովկասյան ժողովրդների հակաֆաշիստական միտինգ:

սեպտեմբերի 21– Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան Գրոզնու տակ մարտական գործունեություններ է սկսում գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ:

սեպտեմբերի 27– Թբիլիսիում գումարվում է Անդրկովկասի երիտասարդության հակաֆաշիստական միտինգ:

հոկտեմբեր-նոյեմբեր
– 408-րդ հայկական հրաձգային դիվիզիան արյունահեղ մարտեր է մղում գերմանա-ֆաշիստական զորքերի դեմ Նովորոսիյսկի, ապա Տուապսեի շրջաններում:

1942 - Հիմնադրվեց Վ.Ի. Լենինի անվան հայէլեկտրագործարանը:

 

1943

փետրվարի 27– «Պրավդա»-ում հրապարակվում է հայ ժողովրդի նամակը` ուղղված ռազմաճակատում գտնվող հայ մարտիկներին:

մարտի 14
– Հրապարակվում է հայ մարտիկների պատասխանը հայ ժողովրդի նամակին:

մարտի 30– Տեղի է ունենում Սովետական Միության հերոս Նելսոն Ստեփանյանի հանդիպումը Երևանի աշխատավորների հետ:

ապրիլի 22– Երևան է ժամանում Ստալինգրադի պաշտպանության մասնակից 51-րդ գվարդիական դիվիզիայի (նախկին 76-րդ հայկական դիվիզիա) պատվիրակությունը:

հուլիսի 20– Երևանում մահացավ ՀՍՍՀ ժողովրդական դերասանուհի Արուս Ոսկանյանը (ծնվ. 1889 թվականին): 

սեպտեմբերի 16– Գերմանական զավթիչների դեմ մղված մարտերում զոհվեց Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյանը (ծնվ. 1914 թվականին):

սեպտեմբերի 26 – Ղամարլուում (Արտաշատ) տեղի է ունենում Ուկրաինայից ժամանած պարտիզանների հանդիպումը շրջանի կոլտնտեսականների հետ:

հոկտեմբերի 9 - Թամանյանի թերակղզու ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար Գերագույն գլխավոր հրամանատարության համար 89-րդ հրաձգային դիվիզիային շնորհվեց Թամանյան կոչում:

նոյեմբերի 29 - Բացվեց Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան:

1943 թվական – Թշնամու թիկունքում` Ուկրաինայում, կազմակերպվում են «Հաղթանակ» և Ա. Ի. Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատները:

– Շահագործման են հանձնվում Երևանի կոմպրեսորների, ժամացույցի և Հոկտեմբերյանի պահածոների գործարանները:

next

 

 

 

 

 

 

 

 

 

 

1921-1930

1931-1941

1944-1954

1955-1961

1962-1974

1975-1986

 

 

  back
-2-

 

 

 

next