leyer
 
 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

1955

փետրվարի 8 – Երևանում վերսկսվում է քրդական «Ռյա թաղա» թերթի հրատարակությունը:

մարտի 3 – ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Հովհաննես Իսակովին շնորհվում է Սովետական Միության նավատորմի ծովակալի կոչում և հանձնվում է «Մարշալական աստղ» տարբերանշան:

մարտի 6– Տեղի են ունենում Հայկական ՍՍՀ չորրորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները:

մարտի 11– ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանին շնորհվում է Սովետական Միության մարշալի կոչում:

ապրիլի 19– ՍՍՀՄ Մինիստրների սովետի փոխանցիկ կարմիր դրոշի հանձնումը Հոկտեմբերյանի ՄՏԿ-ին:

հունիսՎերսկսվում է «Սովետական արվեստ» ամսագրի հրատարակությունը:

հուլիսի 3– Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում սովետական Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:

1955 թվական – Հիմնադրվում է Բեյրութի Հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնը, ԱՄՆ-ում` Հայագիտական ազգային ընկերություն:
- Հալեպում հիմնադրվում է Մ.Սարյանի անվան գեղարվետական ակադեմիան:

 

1956


հունվարի 19– Բացվում է ՀԿԿ XVIII համագումարը:

փետրվարի 14– Բացվում է ՍՄԿԿ XX համագումարը:

մայիսի 12– Հրազդանի մեծ կամուրջի հանդիսավոր բացումը (Երևան):

հունիսի 1– Մոսկվայում բացվում է հայկական արվեստի և գրականության տասնօրյակը:

հունիսի 27 – ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Գ.Սունդուկյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

հուլիսի 22– Շահագործման է հանձնվում Երևանի կայարանի նոր շենքը:

սեպտեմբերի 6– Սկսվում է Երևան և Կիև քաղաքաների սոցիալիստական մրցությունը:

սեպտեմբերի 19– Բյուրականի աստղադիտարանի հանդիսավոր բացումը:

դեկտեմբերի 6– Երևանում մահացավ հայ ականավոր գրող, ակադեմիկոս Դերենիկ Դեմիրճյանը (ծնվ. 1877 թվականին):

1957


ապրիլի 17– Սկսվում է Կիրովական և Բաթումի քաղաքների սոցիալիստական մրցությունը:

հունիսի 6– Ստեղծվում է ՀՍՍՀ Ժողովրդական տնտեսության խորհուրդ` Ժողտնտխորհ:

հուլիսի 3 – ՀՍՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:

հուլիսի 10– ՀՍՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:

հուլիսի 24– ՀՍՍՀ մինիստրների սովետին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:

հոկտեմբերի 11– Լույս է տեսնում «Երևան» (այժմ «Երեկոյան Երևան») թերթի առաջին համարը:

հոկտեմբերի 17– Երևանում մահացավ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը (ծնվ. 1875 թվականին):

նոյեմբերի 17– Շահագործման է հանձնվում Երևան-Ախտա (այժմ Հրազդան) երկաթուղագիծը:

1957 թվական – Շահագործման են հանձնվում Երևանի սարքաշինական և Լենինականի Էլեկտրատեխնիկական գործարանները:

1958

հունվարի 25– Բացվում է ՀԿԿ XIX համագումարը:

3 մարտիՀՍՍՀ մինիստրների սովետի որոշմամաբ Մատենադարանը վերակազմվում է գիտահետազոտական ինստիտուտի:

մարտի 26– Երևանում մահացավ սովետահայ բանաստեղծ Ազատ Վշտունին (ծնվ. 1894 թվականին):

ապրիլի 1– Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:

ապրիլի 7– Գործարկվում է Կիրովականի «Ավտոմատիկա» գործիքաշինական գործարանի առաջին հերթը:

ապրիլի 18– Կազմակերպվում է ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը:

ապրիլի 19– Երևանում մահացավ ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի Հայկանուշ Դանիելյանը (ծնվ. 1893 թվականին):

մայիսի 8 – Բացվում է Հայսատանի արհմիությունների VIII համագումարը:
IX -ը` 1960 թվականին, X -ը` 1962 թվականին, XI -ը` 1964 թվականին, XII -ը` 1965 թվականին, XIII -ը` 1968 թվականին:

սեպտեմբերի 1– ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրությանն առընթեր կազմակերպվում է հողագործության ու ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:

սեպտեմբերի 2– Սկսվում են ՍՍՀՄ Լենինի շքանշանակիր պետական ակադեմիական Մեծ թատրոնի հյուրախաղային ներկայացումները Հայաստանում:

սեպտեմբերի 14– Շահագործման է հանձնվում Կոտայքի ջրանցքը:

հոկտեմբերի 3– Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսի սովետական տաղավարում կազմակերպվում է Հայկական ՍՍՀ օր:

նոյեմբերի 2– Արզնի-Շամիրամ ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:

դեկտոմբերի 2– Երևանում հիմնվում է սովետա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունքը:

դեկտեմբերի 9 – Լենինգրադում մահացավ ականավոր ֆիզիոլոգ, ակադեմիկոս Լևոն Օրբելին (ծնվ. 1882 թվականին):

դեկտեմբերի 29– ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը հայկական ՍՍՀ-ն Լենինի շքանշանով պարգևատրելու մասին:

դեկտեմբեր – Երևանում լույս է տեսնում «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի առաջին համարը:

1958 թվական – Շահագործման են հանձնվում Երևանի մետաղահատ հաստոցների, Չարենցավանի (Լուսավանի) ներտաշ հաստոցների, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Կիրովականի ճշգրիտ հաստոցների, Լենինականի հղկող հաստոցների գործարանները:

1959


հունվարի 5– Մոսկվայում մահացավ սովետական ճարտարապետության խոշորագույն գործիչ, ակադեմիկոս Կարո Հալաբյանը (ծնվ. 1897 թվականին):

հունվարի 10– բացվում է ՀԿԿ XX արտահերթ համագումարը:

հունվարի 27– Բացվում է ՍՄԿԿ XXI արտահերթ համագումարը, որը հաստատում է ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման 1959-1965 թվականների կոնտրոլ թվերը:

փետրվարի 23– Երևանում հիմնադրվում է Արաբական Արևելքի երկրների հետ բարեկամության և մշակութային կապի սովետական ընկերության հայկական բաժանմունք:

մարտի 15 – Տեղի են ունենում Հայկական ՍՍՀ հինգերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները:

ապրիլի 16– ՀՍՍՀ Գերագույն սովետի սեսիան հաստատում է օրենք «Կյանքի հետ դպրոցի կապի ամրապնդման և ՀՍՍՀ-ում ժողովրդական սիստեմի հետագա զարգացման մասին»:

ապրիլի 23 – Լենինյան մրցանակ է շնորհվում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին` «Սպարտակ» բալետի համար:

մայիսի 6– Մոսկվայում մահացավ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը (ծնվ. 1894 թվականին):

հուլիսի 1– Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:

հուլիսի 17– ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահ Կ.Ե.Որոշիլովը Հայկական ՍՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:

նոյեմբերի 5 – Գործարկվում է Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը:

դեկտեմբերի 3– Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունենում Սասունցի Դավթի արձանի հանդիսավոր բացումը:

1960

փետրվարի 10– Բացվում է ՀԿԿ XXI համագումարը:

փետրվարի 10– Ավարտվեց Ղարադաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը: Երևանի Լենինի հրապարակում վառվեց գազի ջահը:

մարտի 1– ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը Մարտիրոս Սարյանին ՍՍՀՄ ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին:

հունիսի 15– Երևանում բացվում է կոմունիստական աշխատանքի բրիգադների և հարվածայինների հանրապետական հավաքը:

սեպտեմբերի  26– Երևանում բացվում է Հայաստանի ուսուցիչների համագումարը:

սեպտեմբերի 27 – Շահագործման է հանձնվում Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայան-Աղստաֆա 108 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման բարձրավոլտ գիծը: Դրանով ավարտվում է Անդրկովկասի եղբայրական երեք հանրապետությունների էներգասիստեմի միավորումը, որը նախատեսված էր 7-ամյա պլանով:

նոյեմբերի 29– Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում Սովետական կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսվում է վառվել «Հավերժական կրակը»:

նոյեմբերի 30– Երևանում բացվում է ՀՍՍՀ Հեղափոխության պետական թանգարանը:

1961

փետրվարի 2– Լենինգրադում մահացավ ականավոր հայագետ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին (ծնվ. 1887 թվականին):

փետրվարի 6– Թբիլիսիում բացվում է Անդրկովկասի հանրապետությունների գյուղատնտեսության առաջավորների խորհրդակցությունը:

ապրիլի 22 – Մարտիրոս Սարյանին շնորհվում է Լենինյան մրցանակ:

ապրիլի 29– Բացվում է ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը Երևանում:

մայիսի 6 – Տոնվում է Հայստանում Սովետական իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40 ամյակը:

օգոստոսի 12– ՍՍՀՄ մինիստրների սովետի որոշումը «Սևանա լճի մակարդակը բնական պայմաններին մոտ բարձրության վրա պահպանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շուռ տալու միջոցառումների մասին»:

սեպտեմբերի 6 – Երևանում բացվում է Կոմունիստական աշխատանքի մրցության առաջավորների հանրապետական Երկրորդ հավաքը:

սեպտեբերի 21– Բացվում է ՀԿԿ XXII համագումարը:

հոկտեմբերի 12– ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագիրը ՀՍՍՀ Կոտայքի շրջանը Աբովյանի շրջան և Աղինի շրջանը` Անիի շրջան վերանվանելու մասին:

հոկտեմբերի 17– Բացվում է ՍՄԿԿ XXII համագումարը:

նոյեմբերի 6– Երևանում մահացավ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ներսիսյանը (ծնվ. 1895 թվականին):

նոյեմբերի 12– ՀՍՍՀ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Երևան քաղաքի Ստալինյան շրջանը վերանվանվում է Լենինյան շրջան, իսկ Լենինյանը` Օրջոնիկիձեի շրջան:

next

 

 

 

 

 

 

 

 

 

 

1921-1930

1931-1941

1944-1954

1955-1961

1962-1974

1975-1986

 

  back
-4-

 

 

 

next