leyer
 
 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

1975

հունվարի 10 Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:

հունիսի 15 Տեղի ունեցան ՀՍՍՀ իններորդ գումարման Գերագույն սովետի
ընտրությունները:

հոկտեմբերի 30 Նշվեց Ավ. Իսահակյանի ծննդյան 100-ամյակը:

 

1976

հունվարի 20 Բացվեց ՀԿԿ քսանվեցերորդ համագումարը:

փետրվարի 24 Բացվեց ՍՄԿԿ քսանհինգերորդ համագումարը:

դեկտեմբերի 28 Շարքի մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:

 

1977

փետրվարի 18Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը:

մայիսի 18 Նշվեց Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակը:

օգոստոսի 13 ՀԿԿ Կենտկոմի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի ու ՀԱՄԽ-ի որոշումը` աշխատանքային ակնառու նվաճումների համար Հայկական ՍՍՀ պետական մրցանակների սահմանելու մասին:

հոկտեմբերի 7 ՍՍՀՄ Գերագույն սովետի յոթերորդ (Արտահերթ) նստաշրջանը հաստատեց ՍՍՀՄ նոր սահմանադրությունը:

նոյեմբերի 4 Տեղի ունեցավ Տաուշի (Շամշադինի շրջան) ջրամբարի բացումը:

 

1978

ապրիլի 14 Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նստաշրջանը հաստատեց Հայկական ՍՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը):

մայիսի 19 Նշվեց Ալ. Թամանյանի ծննդյան 100-ամյակը:

մայիսի 31Գորշարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան):

հուլիսի 28 Սպիտակում տեղի ունեցավ Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հուշակառույցի հանդիսավոր բացումը:

հոկտեմբերի 14 Երևանում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին: Սովետական Հայաստանը պարգևատրվեց Լենինի երրորդ շքանշանով:

նոյեմբերի 21 Նշվեց Ալ. Թամանյանի ծննդյան 100-ամյակը:

1978 - Շահագործման հանձնվեց Շամբի հէկը:

 

1979

հունվարի 17 Սկսվեց համամիութենական մարդահամարը:

նոյեմբերի 19 Նշվեց Միքայել Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը:

դեկտեմբերի 31 Գործարկվեց Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը: Տեղի ունեցավ Արփա-Սևան թունելի վերջին երկու հատվածների  միակցումը:

 

1980

փետրվարի 24 Տեղի ունեցավ ՀՍՍՀ տասներորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները:

ապրիլի 11 Նշվեց Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը:

մայիսի 16Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:

հունիսի 27 ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը`
Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Գ. Սունդուկյանի,
Մ. Նալբանդյանի և Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակներ
սահմանելու մասին:

սեպտեմբերի 16 Շարք մտավ Արփա-Սևան ստորգետնյա ջրանբարի գլխամասային հանգույցը` Կեչուտի ջրամբարը:

նոյեմբերի 22 Սահմանվեցին Մեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խ. Աբովյանի, Մ. Սարյանի և Կոմիտասի անվան
մրցանակներ` մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու համար:

Գործարկվեց Ջողասի ջրամբարը:

նոյեմբերի 24 Երևանում բացվեց սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը:

նոյեմբերի 25– Երևանում տեղի ունեցավ Ալ. Մյասնիկյանի արձանի բացումը:

 

1981

հունվարի 22 Բացվեց ՀԿԿ քսանյոթերորդ համագումարը:

փետրվարի 23 Բացվեց ՍՄԿԿ քսանվեցերորդ համագումարը:

1981 Շահագործման հանձնվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը. «Զվարթնոց» օդանավակայանը, շարք մտավ Մասիս-Նուռնուս    երկաթուղագիծը:

 

1982

դեկտեմբերի 17 Հայ ժողովուրդը մեծ շուքով նշեց ՍՍՀՄ կազմակերպության 60-ամյակը:

1982 Նշվեց պրոֆեսիոնալ հեղափոխական Կամոյի ծննդյան 100-ամյակը:
Շարք մտավ Իջևան -Դիլիջան երկաթուղագիծը` 30 կմ երկարությամբ:

1983 - Շարք մտավ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, Գորիս-Նախիջևան գազատարը:

 

1984

հոկտեմբերի 14-18 Տոնվեց Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակը:

1984 Ընդունվեց հանրակրթական և պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի մասին օրենքը:

Երևանում ամբողջությամբ շահագործման հանձնվեց Ծիծեռնակաբերդի
մարզահամերգային համալիրը:

 

1985

փետրվարի 24 Տեղի ունեցավ ՀՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն սովետի ընտրությունները:

ապրիլի 23 Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց «ՍՄԿԿ
քսանյոթերորդ համագումարի հրավիրման և դրա  նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող խնդիրների մասին» հարցը:

հոկտեմբերի 15 Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց “ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրության նախագծի մասին” հարցը:

1985 Ավարտվեց Իջևան-Հրազդան երկաթուղագծի կառուցումը:

 

1986

հունվարի 27-28 Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց վերակառուցման և կուսակցության քաղաքականության մասին հարցը:

հունիսի 25-26 Տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկեց «Կուսակցության խնդիրները էկոնոմիկայի կառավարման արմատական վերակառուցման ուղղությամբ» հարցը:

նոյեմբերի 2-3 Տեղի ունեցավ Մեծ հոկտեմբերի 70-ամյակին նվիրված ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, ՍՍՀՄ Գերագույն սովետի և ՍՖՍՀ Գերագույն սովետի համատեղ հանդիսավոր նիստը:

նոյեմբերի 20 Նշվեց Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

1921-1930

1931-1941

1944-1954

1955-1961

1962-1974

1975-1986

 

  back
-6-