leyer
 
 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

1921

հունվարի 21 - ՀՍՍՀ Հեղկոմն ընդունեց դեկրետ ՀՍՍՀ Ժողովրդական
տնտեսության խորհուրդ` Ժողտնտխորհ, կազմակերպելու մասին:

հունվարի 23 - Երևանի ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը
(1923 թվականից` պետական համալսարան):

փետրվարի 5 - ՀՍՍՀ  Հեղկոմն ընդունեց դեկրետ Էջմիածնի մատենադարանի
և թանգարանի բազայի վրա Հայաստանի կուլտուր-պատմական
գիտական ինստիտուտ հիմնելու մասին:

փետրվարի 12 - Սկսվեց Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու
“Չեզոք գոտու” աշխատավորության ապստամբությունը:

փետրվարի 13 - Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը:

փետրվարի 25 - Սովետական իշխանության հաստատւմը Վրաստանում:

փետրվարի 26 - Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ
կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվեց Հայաստանի հյուսիսային գավառների Ռազմահեղափոխական կոմիտե:

մարտի 8 - Մոսկվայում բացվեց  ՌԿ(բ)Կ տասներորդ համագումարը:

մարտի 16 - Մոսկվայում կնքվեց սովետա-թուրքական պայմանագիրը:

ապրիլի 14 - Վ.Ի. Լենինի պատմական նամակը Ադրբեջանի, Վրաստանի,
Հայաստանի, Դաղստանի և Լեռնականների հանրապետության
կոմունիստներին:

ապրիլի 22 - Ալեքսանդրապոլն ազատագրվեց թուրքական զավթիչներից:

մայիսի 21 - ՀՍՍՀ Հեղկոմը վերակազմվեց ՀՍՍՀ Ժողովրդական կոմիսարների
խորհրդի:

հունիսի 24 - ՀՍՍՀ Ժողկոմխորհի դեկրետը պարենմասնատրումը
պարենահարկով փոխարինելու մասին:

հունիսի 26-հուլիսի 13 - Քաղաքացիական կռիվները Զանգեզուրում:

հունիս - Ստեղծվեցին առաջին սովետական տնտեսությունները Հայաստանում:

օգոստոսի 21 - Երևանում բացվեց Հայաստանի կոմերտմիության առաջին
համագումարը:

օգոստոսի 22 - Երևանում  բացվեց Հայաստանի արհեստակցական միությունների
առաջին համագումարը:

սեպտեմբերի 21 - ՀՍՍՀ Ժողկոմխորհն ընդունեց դեկրետ Հայաստանում
անգրագիտությունը վերացնելու մասին:

սեպտեմբերի 29 - ՌՍՖՍՀ Կենտգործկոմն ընդունեց դեկրետ “Լազարյան
ճեմարանը Սովետական Հայաստանի կուլտուրայի տուն
վերանվանելու և նրա բոլոր նյութական ու կուլտուրական
արժեքները սովետական Հայաստանի կառավարության
տրամադրության տակ դնելու մասին”:

հոկտեմբերի 13 - Մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի,
մյուս կողմից` Թուրքիայի միջև կնքվեց Կարսի պայմանագիրը:

դեկտեմբերի 1 - Հայաստանում սկսվեցին սովետների առաջին ընտրությունները:

դեկտեմբեր - Սկսվեց հայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան:

1921 - Սփյուռքում ձևավորվեց ռամկավար ազատականների կուսակցությունը:

 

1922

հունվարի 26 - Երևանում բացվեց  ՀԿ(բ)Կ առաջին համագումարը:

հունվարի 26- Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկական
թատրոնը:

հունվարի 30 - Երևանում բացվեց ՀՍՍՀ բանվորների, գյուղացիների և
կարմիրբանակայինների պատգամավորների սովետների առաջին համագումարը:

փետրվարի 3 - ՀՍՍՀ սովետների առաջին համագումարը հաստատեց ՀՍՍՀ
առաջին սահմանադրությունը:

փետրվարի 19 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը:

մարտի 12 - Թիֆլիսում տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Կենտգործկոմների ներկայացուցիչների լիազոր կոնֆերանսը, որը հաստատեց Անդրկովկասյան ֆեդերացիայի ստեղծման դաշնակցային պայմանագիրը:

մարտի 27 - Բացվեց ՌԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը:

նոյեմբերի 7 - Երևանում բցվեց պետական հանրային գրադարանը:

նոյեմբերի 7 - Երևանում բացվեց պետական թանգարանը:

նոյեմբերի 29 - Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների երկրորդ համագումարը:

դեկտեմբերի 10 - Բաքվում բացվեց Անդրկովկասյան սովետների առաջին համագումարը, որը որոշեց ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի:

դեկտեմբերի 30 - Սովետների համամիութենական առաջին համագումարում կազմավորվեց Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը` ՍՍՀՄ:

 

1923

հունվարի 29 - Տեղի ունեցավ Երևանի առաջին բանֆակի հանդիսավոր բացումը:

մարտի 13 - Երևանում բացվեց  ՀԿ(բ)Կ երկրորդ համագումարը:

մարտի 20 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների երկրորդ համագումարը:

ապրիլի 16 - ՀՍՍՀ Ժողկոմխորը որոշում ընդունեցՍովետական Հայաստանի պետկինո (հետագայում Հայկինո) ստեղծելու մասին:

ապրիլի 17 - Մոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը:

մայիսի 5 - Լույս տեսավ ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան “Ավանգարդ” թերթի առաջին համարը:

հունիսի 2 - ՀՍՍՀ Կենտգործկոմը որոշում ընդունեց Աշխատանքի կարմիր դրոշի շքանշան սահմանելու մասին:

դեկտեմբերի 1 - Երևանում բացվեց Հայաստանի պետական կոնսերվատորիան:

դեկտեմբերի 4 - Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների երրորդ համագումարը:

 

1924

հունվարի 21 - Վ.Ի. Լենինի մահը:

փետրվարի 26 - ՍՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվեց Լենինական:

մայիսի 5 - Երևանում բացվեց  ՀԿ(բ)Կ երրորդ համագումարը:

մայիսի 13 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների երրորդ համագումարը:

մայիսի 23 - Մոսկվայում բացվեց ՌԿ(բ)Կ տասներեքերորդ համագումարը:

նոյեմբերի 7 - Շարք մտավ Ղափանի պղնձաձուլարանը:

 

1925

մարտի 12 - Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների հինգերորդ համագումարը:

ապրիլի 27 - Երևանում բացվեց ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը:

հունիսի 21 - Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը:

նոյեմբերի 30 - Երևանում բացվեց  ՀԿ(բ)Կ չորրորդ համագումարը:

դեկտեմբերի 5 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների չորրորդ համագումարը:

դեկտեմբերի 18 - Մոսկվայում բացվեց ՀամԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը:

 

1926


մայիսի 16 - Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի գործարկումը:

օգոստոսի 26 - Բացվեց “Արզնի” առողջարանը:

 

1927

մարտի 20 - Երևանում բացվեց ՀՍՍՀ սովետների հինգերորդ համագումարը:

հուլիսի 24 - Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:

նոյեմբերի 13 - Բացվեց  ՀԿ(բ)Կ հինգերորդ համագումարը:

նոյեմբերի 21 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների հինգերորդ համագումարը:

դեկտենբերի 2 - Մոսկվայում բացվեց ՀամԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը:

 

1928

նոյեմբերի 1 - Լենինականում բացվեց Հայաստանի պետական երկրորդ դրամատիկ թատրոնը:

նոյեմբերի 17 - Երևանում բացվեց Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը:

նոյեմբերի 29 - Տեղի ունեցավ Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի գործարկումը:

 

1929

հունվարի 20 - Բացվեց  ՀԿ(բ)Կ վեցերորդ համագումարը:

ապրիլի 7 - Բացվեց ՀՍՍՀ սովետների վեցերորդ համագումարը, որտեղ հաստատվեց ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանը:

նոյեմբերի 29 - Բացվեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

նոյեմբերի 29 - Տեղի ունեցավ Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը:

 

1930

մարտի 1 - Սկսեց աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը`առաջինը Սովետական Հայաստանում:

մայիսի 24 - Երևանում բացվեց  ՀԿ(բ)Կ յոթերորդ համագումարը:

հունիսի 5 - Թիֆլիսում բացվեց Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների վեցերորդ համագումարը:

հունիսի 26 - Բացվեց ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը:

հուլիսի 25 - ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում ընդունեց ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին:

օգոստոսի 5 - ՀՍՍՀ Կենտգործկոմը և Ժողկոմխորհը որոշում ընդունեց ՀՍՍՀ գավառները վերացնելու մասին: Հանրապետությունը բաժանվեց 25 շրջանի:

նոյեմբերի 1 - ՀՍՍՀ Ժողկոմխորհը որոշում ընդունեց ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին:

նոյեմբերի 29 - Բացվեց Փոքր Սարդարապատի ջրանցքը:

next

 

 

 

 

 

 

 

 

 

 

1921-1930

1931-1941

1944-1954

1955-1961

1962-1974

1975-1986

 

 

  back
-1-

 

 

 

next