ռևիզորի գաղափարը հղացել է 2006-ի աշնանը. այն մշտապես աշխատանքային պրոցեսում գտնվող հանդես է (ռևիզորի տեսական ու գաղափարական օրակարգի համար տե՛ս առաջին համարի խմբագրականը): ռևիզորը նախատեսված է որպես հաղորդակցական տարածք այն մարդկանց համար, ում հետաքրքրում է արվեստի ու դրա պատմության հետ կապված խնդիրները, բայց ովքեր կարիք են զգում համապատասխան տեղի ու միջավայրի, որտեղ կկարողանային իրենց մտահոգությունները ձևակերպել, արտահայտել ու դրանց հանդեպ ունենալ արձագանք:

 

Ռևիզորի հաջորդ համարում, ի թիվս այլ նյութերի, կարդացեք.


Աննա Գալստյանը քննարկում է Արշիլ Գորկու արվեստի կարգավիճակը` Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանի առաջին տնօրեն, հետպատերազմյան ամերիկյան մոդեռնիզմի «հիմնադիր հայրերից» մեկի, Ալֆրեդ Բարի քննադատության մեջ:


Ֆեմինիստ արվեստագետ ու արվեստի տեսաբան, հետպատերազմյան ամերիկյան մոդեռնիզմի սուր քննադատ՝ Մերի Քելլիի հարցազրույցը ռևիզորին:


Սիրանուշ Բեգլարյանը քննարկում է հայ խոշորագույն միջնադարագետ՝ Սիրարփի Տեր-Ներսիսյանի արվեստաբանության մեթոդաբանությունը՝ արվեստաբանության ֆրանսիական և ամերիկյան ավանդույթների հատման տեսանկյունից:


Կարդացեք 2007-ի մարտ-հուլիս ամիսներին Լոս Անջելեսի Արդի արվեստի թանգարանում կազմակերպված WACK! Art and the Feminist Revolution ցուցահանդեսի համատեքստում ընթերցված անգլիացի ֆեմինիստ արվեստաբան Գրիզելդա Փոլոքի բանախոսությունը (հեղինակի թույլտվությամբ՝ ռևիզոր հանդեսին):


Կարեն Բիչախչյանը Անրի Մատիսի «Տիկին Մատիսը. Կանաչ գիծ» կտավի օրինակով քննարկում է անձի երկատման երևույթը՝ հատկապես կնոջ կերպարի օրինակով:


Սեդա Շեկոյանը քննարկում է խորհրդահայ ավանգարդը՝ կանանց ներկայացման խնդիրների տեսանկյունից:


Անժելա Հարությունյանը քննարկում է «կուրատոր» հասկացության և դրա փոփոխվող իմաստների պատմությունը խորհրդային և հետ-խորհրդային Հայաստանի ժամանակակից արվեստում:


Գոհար Վարդանյանը քննարկում է հայելու կիրառությամբ ինստալացիաները՝ Հայաստանի ժամանակակից արվեստում:


Ելիզավետա Շիրինյանը քննարկում է զանգվածային տեղեկատվության և արվեստաբանական մասնագիտական իմացության, ինչպես նաև խորհրդային և ամերիկյան արվեստաբանությունների փոխհարաբերությունը Օնորե Դոմիեի ներկայացման օրինակով:


Վարդան Ազատյանը, Հայաստանի միջնադարյան արվեստի ներկայացման տեսանկյունից, քննարկում է համաշխարհային արվեստի պատմության հետպատերազմյան անգլո-ամերիկյան ձեռնարկների կայացումը՝ ի հակառակ Գերմանիայում նացիոնալ սոցիալիզմի կողմից արվեստաբանության քաղաքականացմանը:


 

 
home