Մարինա Եղիազարյան
Մարինա Մարտինի Եղիազարյանը ծնվել է 1983թ.-ի հոկտեմբերի 23-ին, Երեւանում:
1990թ. ընդունվել է եւ 2000թ. ավարտել է Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը: 1992-1995 հաճախել է նույն դպրոցի նկարչական խմբակը:
1991թ. ընդունվել եւ 1998թ. ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
2000թ. ընդունվել եւ 2005թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի բաժնի կերպարվեստի պատմության ու տեսության ֆակուլտետը:
2005-ից աշխատում է Հայաստանի Ազգային պատկերասրահի արտասահմանյան գեղանկարի բաժնում՝ ավագ գիտաշխատող:
Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին:

