Սեդա Շեկոյան

Սեդա Շեկոյանը ծնվել է 1988թ.-ի մայիսի 2-ին, Երևանում: 1994-2004թթ. սովորել է Երևանի Ա. Խանջյանի անվան միջն. դպրոցում: 2004թ.-ից սովորում է ԵԳՊԱ-ում, կերպարվեստի ֆակուլտետի կերպարվեստի պատմության և տեսության բաժնում: 2004-2005թթ. աշխատակցել է Երևանում տպագրվող Տարեգիր շաբաթաթերթին` պարբերաբար ներկայացնելով կերպարվեստին վերաբերվող հոդվածներ: 2005թ.-ին մասնակցել է Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպված ռուսական կերպարվեստին վերաբերվող մրցույթին և ստացել լավագույն արվեստաբանական աշխատանք մրցանակը: 2006թ. աշխատակցել է Երևանում տպագրվող 168 ժամ եռօրյա պարբերականին:

back